Zenoffe-ում ամեն բան սկսվում է սուրճի կանաչ հատիկից։ Մենք ձեռք ենք բերում միայն Grade-1 դասի հատիկներ՝ ավելի քան 15 ծագման վայրերից։ Յուրաքանչյուր ծագման վայր ընտրված է իր բացառիկ համային պրոֆիլի և վերահսկվող որակի համար:
Քայլ 2
Բովում
Հիմնադրված իտալացի մասնագետների խորհրդատվությամբ, մեր գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, որոնք ապահովում են բարձր ճշգրտություն և կայունություն: Յուրաքանչյուր խմբաքանակ բովվում է այնպես, որ բացահայտվեն սուրճի հատիկի բոլոր նրբերանգները՝ նուրբ ծաղկային նոտաներից մինչև հարուստ շոկոլադային երանգներ։
ՔԱՅԼ 3
Բլենդներ
Այստեղ հանդիպում են մեր ստեղծագործական մոտեցումն ու վարպետությունը:
Յուրաքանչյուր բլենդ մանրակրկիտ մշակված է՝ բացահայտելու սուրճի նրբերանգները, բույրը և համը՝ կատարյալ հավասարակշռությամբ։
ՔԱՅԼ 4
Փաթեթավորում
Սուրճի թարմությունը պահպանելու համար, մեր փաթեթավորման գործընթացում կիրառվում են օդի արտահոսքի փականներ, ազոտի ներարկում և բազմաշերտ պաշտպանություն, որոնք ապահովում են բույրի և որակի պահպանումը:
Մենք նաև օգնում ենք գործընկերներին ստեղծել իրենց սուրճի բրենդը՝ private label փաթեթավորման լուծումների միջոցով։
ՔԱՅԼ 5
Սերտիֆիկացում
Որակ, որին կարող եք վստահել։
Մեր արտադրանքը երաշխավորված է միջազգային սերտիֆիկատներով, որոնք երաշխավորում են անվտանգություն, կայունություն և թափանցիկություն։
EAC սերտիֆիկացված բաղադրատոմսեր
ISO 22000 սերտիֆիկացված արտադրամաս
Նորարարությունն մեր արտադրության հիմքում է։
Մենք մշտապես կատարելագործում ենք մեր բովման տեխնիկաները, ուսումնասիրում նոր համային լուծումներ և ձեռք բերում առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ապահովելու բարձր որակ և անթերի համ։
Սուրճի Արվեստը
Zenoffe-ում արտադրության յուրաքանչյուր փուլ արտացոլում է մեր վարպետությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը։