Սուրճ ընտրելիս դուք հաճախ հանդիպում ենք երկու տերմինի՝ «single-origin» (մոնոսորտ) և «blend» (խառնուրդ): Առաջին հայացքից տարբերությունը պարզ է թվում, բայց իրականում այն ձևավորում է սուրճի բաժակի ողջ բնավորությունը:
Եկեք պարզենք, թե ինչով են դրանք տարբերվում և ինչու երկուսն էլ ունեն իրենց պատվավոր տեղը սուրճի աշխարհում:
Ի՞նչ է մեկ տեսակի (Single-Origin) սուրճը
Մեկ տեսակի սուրճը գալիս է մեկ կոնկրետ վայրից՝ մեկ երկրից, տարածաշրջանից կամ նույնիսկ մեկ առանձին ֆերմայից: Դրա շնորհիվ այն արտացոլում է իր միջավայրի եզակի բնութագրերը,որոնք հաճախ անվանում են «տերուար» (terroir): Պատկերացրեք մեկ տեսակի սուրճը որպես մենակատարի ելույթ՝ մաքուր, արտահայտիչ և թափանցիկ: Այն թույլ է տալիս զգալ տվյալ հողի ու կլիմայի ողջ յուրահատկությունը՝ առանց այլ հավելումների:
Օրինակ՝ Արևելյան Աֆրիկայի սուրճերը կարող են ունենալ ծաղկային և ցիտրուսային նոտաներ, մինչդեռ Լատինական Ամերիկայի սուրճերը հաճախ հակվում են դեպի շոկոլադե և ընկուզային երանգներ:
Ի՞նչ է սուրճի խառնուրդը (Blend)
Խառնուրդը տարբեր ծագում ունեցող հատիկների խնամքով մշակված համադրություն է:
Նպատակը ոչ թե մեկ տարածաշրջանն առանձնացնելն է, այլ հավասարակշռված, կայուն և բազմաշերտ համային պրոֆիլ ստեղծելը:Խառնուրդը նման է կոմպոզիցիայի. բազմաթիվ տարրեր աշխատում են միասին՝ ստեղծելու ավելի ամբողջական մի բան:
Հիմնական տարբերությունները.
Համային բնութագիր
- եզակի և տարբերվող
- հավասարակշռված և բարդ
Կայունություն
- կարող է փոխվել ըստ սեզոնի
- ստեղծված է ամեն անգամ նույն համն ունենալու համար
Նպատակ
- հետազոտություն և բացահայտում
- ամենօրյա վայելք և կայունություն
Բարդություն
- մեկ ծագման հստակություն
- համադրության միջոցով ստեղծված շերտեր
Վարպետություն
- ցուցադրում է բնության համերը
- ցուցադրում է վարպետությունը
Zenoffé-ի բլենդների արվեստը
Zenoffé-ում մենք խառնուրդները չենք դիտարկում որպես պարզ միքս, մենք դրանք տեսնում ենք որպես կոմպոզիցիա:.
Մեր յուրաքանչյուր խառնուրդի համար մենք ենք խնամքով ընտրում ենք Արաբիկա և Ռոբուստա հատիկներ բազմաթիվ տարածաշրջաններից՝ Կենտրոնական Ամերիկայի հրաբխային հողերից մինչև Արևելյան Աֆրիկայի և Ասիայի բարձրադիր լանդշաֆտները:
Ինչո՞ւ: Որովհետև մոնոսորտ սուրճը նման է մեկ գործիքի:
Իսկ Zenoffé սուրճի բլենդները սիմֆոնիա են:.
Համադրելով մեկ տարածաշրջանի մեղմությունը մյուսի խորության և խտության հետ՝ մենք ստեղծում ենք համային շերտեր, որոնք բարդ են, հավասարակշռված և միայն մերն են:
