Պատկերացրեք մի իրավիճակ. դուք գտել եք բարձրորակ սուրճի հատիկներ, գնել եք ճշգրիտ խոհանոցային կշեռք և վերահսկում եք ջրի ջերմաստիճանը։ Սակայն, երբ անում եք առաջին կումը, զգում եք, որ համը կա՛մ դատարկ ու թթվաշ է, կա՛մ էլ չափազանց դառն ու կոպիտ:
Ի՞նչն այն չէ։ Ամենից հաճախ «մեղավորը» սուրճի աղացվածքի չափսն է։
Սուրճ աղալը պարզապես հատիկները մանրացնելը չէ, որպեսզի դրանք տեղավորվեն սրճեփի մեջ։ Սա քիմիական կարևոր գործոն է, որը որոշում է, թե ինչպես է ջուրը ներծծում համային նոտաները։ Աղացվածքի չափսերը հասկանալը գլխավոր հնարքն է՝ սուրճի թաքնված երանգները բացահայտելու համար։ Եկեք պարզենք, թե ինչպես է աշխատում էքստրակցիան, որոնք են աղացվածքի հիմնական տեսակները և ինչպես դրանք կատարյալ համադրել Ձեր սիրելի պատրաստման եղանակի հետ։
Ինչո՞ւ է աղացվածքը կարևոր. Էքստրակցիա
Երբ տաք ջուրը հանդիպում է աղացած սուրճին, այն գործում է որպես լուծիչ՝ իր մեջ ներծծելով սուրճի լուծվող միացությունները՝ օրգանական թթուները, շաքարները, յուղերն ու կոֆեինը։ Այս գործընթացը կոչվում է էքստրակցիա,և այն տեղի է ունենում հստակ հերթականությամբ.
- Թթվաշ և վառ. Առաջինը լուծվում են մրգային թթուներն ու վառ նոտաները։
- Քաղցր և բազմաշերտ. Այնուհետև լուծամզվում են ցանկալի շաքարները, կարամելային և հարուստ մրգային համային նոտաները։
- Դառը և տտիպ. Ամենավերջում լուծվում են բույսի ծանր տարրերն ու դառնահամ նոտաները։
Աղացվածքի չափսը վերահսկում է ջրի հետ շփվող մակերեսը և այն արագությունը, թե որքան ժամանակում է ջուրն անցնում սուրճի միջով:
- Եթե աղացվածքը չափազանց խոշոր է. Ջուրը շատ արագ է հոսում, իսկ հատիկների շփման մակերեսը փոքր է: Ջուրը հասցնում է կլանել միայն նախնական թթուները՝ Ձեզ թողնելով թերի էքստրակտացված,թույլ և թթվաշ սուրճ:
- Եթե աղացվածքը չափազանց մանր է. Սուրճի մասնիկներն այնքան խիտ են նստում, որ դանդաղեցնում են ջրի ընթացքը: Ջրի երկարատև շփումը հատիկից դուրս է բերում ամեն ինչ, ներառյալ՝ վերջին փուլի դառը, ծանր ու կոպիտ միացությունները՝ ստեղծելով գերէքստրակտացված, դառը և տհաճ ըմպելիք:

Աղացվածքի չափսերը. Խոշորից մինչև մանր
Տնային պայմաններում կայուն արդյունք ստանալու համար օգտվեք սուրճի աշխարհում ընդունված աղացվածքի այս չափանիշներից.
1. Գերխոշոր (Extra Coarse | Ինչպես հատիկավոր պղպեղը կամ քարաղը)
- Տեսքը. Chunky, distinct pieces of bean with minimal dust.
- Ինչի՞ համար է. Cold Brew. Cold brew relies on a long immersion time (12 to 24 hours). A massive grind size ensures the coffee doesn’t turn bitter or cloudy over that extended period.
2. Խոշոր (Coarse | Ինչպես խոշոր ծովի աղը)
- Տեսքը. Կոշտ, անհարթ հատիկներ:
- Ինչի՞ համար է. Ֆրենչ-պրեսի (French Press) համար: Այստեղ օգտագործվում է մետաղական ցանց, և խոշոր աղացվածքը թույլ չի տալիս մասնիկներին անցնել ձեր բաժակի մեջ՝ ապահովելով մաքուր, բայց հագեցած մարմնով սուրճ:
3. Միջին (Medium | ինչպես բյուրեղային շաքարավազը )
- Տեսքը. Կատարյալ ոսկե միջինը, որը նման է չոր լողափի ավազի:
- Ինչի՞ համար է. Կաթիլային սրճեփների (Drip Brewers) և Clever Dripper-ի համար: Այս չափսն ապահովում է հավասարակշռված դիմադրություն ավտոմատ սրճեփների համար՝ թույլ տալով կայուն էքստրակցիա 4-6 րոպեանոց ցիկլի ընթացքում:
4. Միջին-մանր (Medium-Fine | Ինչպես աղը)
- Տեսքը. Ավելի նուրբ, քան ավազը, բայց մատների արանքում դեռ զգացվում են առանձին հատիկները:
- Ինչի՞ համար է. Կոնաձև պուր-օվերների (V60 / Chemex) և AeroPress-ի համար: Կոնաձև կառուցվածքը պահանջում է մի փոքր ավելի նուրբ աղացվածք, որպեսզի դանդաղեցնի ջրի հոսքը, երբ ձգողականության ուժն այն քաշում է դեպի կենտրոն:
5. Մանր (Fine | Էսպրեսոյի դասական աղացվածք)
- Տեսքը. Հարթ և փափուկ, բայց սեղմելիս թեթևակի կպչում է մատներին:
- Ինչի՞ համար է. Էսպրեսոյի և Մոկայի (Moka Pot) համար: Էսպրեսո մեքենաները կիրառում են մեծ ճնշում, որպեսզի ջուրը սուրճի միջով անցնի ընդամենը 25-30 վայրկյանում: Աղացվածքը պետք է լինի չափազանց նուրբ, որպեսզի անհրաժեշտ դիմադրություն ստեղծի և սուրճը հրաշալի էքստրակտացվի:
6. Գերնուրբ (Extra Fine | Արտաքին տեսքը՝ շաքարի փոշի / ալյուր)
- Տեսքը. Միատարր, նուրբ փոշի, որտեղ առանձին հատիկներ ընդհանրապես չեն զգացվում:
- Ինչի՞ համար է. Ջազվեի (Ավանդական արևելյան/հայկական սուրճ) համար: Այս սուրճը բոլորովին չի ֆիլտրվում. փոշին լուծվում է անմիջապես եռացող ջրի մեջ՝ ստեղծելով թանձր, փրփրուն և խորը ըմպելիք:
Դանակավոր, թե՞ աղորիքավոր. Սրճաղացների ընտրությունը
Եթե ցանկանում եք բարձրացնել Ձեր տնային սուրճի որակը, սրճաղացի տեսակը նույնքան կարևոր է, որքան հենց աղացվածքի չափսը:
- Դանակավոր սրճաղացներ (Blade Grinders). Սրանք օգտագործում են պտտվող մետաղական դանակներ (բլենդերի նման) և հատիկները հարվածներով ջարդում են պատահական չափսերի: Արդյունքում ստացվում է խոշոր կտորների և գերնուրբ փոշու քաոսային խառնուրդ, ինչի պատճառով սուրճը ստացվում է միաժամանակ թթվաշ և դառը:
- Աղորիքավոր սրճաղացներ (Burr Grinders).Աղորիքավոր սրճաղացներ (Burr Grinders). Սրանք տրորում և մանրացնում են հատիկները երկու պտտվող հղկող մակերեսների (աղորիքների) միջև: Դրանք ապահովում են անհավանական միատարրությունև թույլ են տալիս միկրո-կարգավորումներ անել: Եթե տանը ցանկանում եք ստանալ կայուն, քաղցր ու հավասարակշռված համ, ապա աղորիքավոր սրճաղացը Ձեր լավագույն ներդրումն է:
Աղացվածքի կարգավորման ոսկե կանոնը
Այս ուղեցույցը Ձեր մեկնարկային քարտեզն է: Քանի որ յուրաքանչյուր սուրճի հատիկ ունի յուրահատուկ խտություն՝ կախված իր ծագումից և բովման պրոֆիլից, Ձեզ միշտ պետք կլինի փոքրիկ փոփոխություններ անել:
Լսե՛ք Ձեր քիմքին. եթե Ձեր առավոտյան սուրճը մի փոքր չափից շատ սուր է կամ ջրիկ, հաջորդ անգամ աղացածը մի փոքր ավելի նուրբ (fine) դարձրեք: Եթե այն կոկորդում թողնում է չոր, կոպիտ դառնություն, ապա փոխեք դեպի ավելի խոշորը (coarse): Վերաբերվեք աղացվածքին որպես համի կարգավորիչի, և դուք Ձեր պարզ առավոտյան սովորույթը կվերածեք իսկական սրճային արարողության:
